Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Ցավոք սրտի, մեզ համար դժվար է բացատրել
Հայաստանի իշխանությունների կոշտ դիրքորոշումը Բելառուսի գործընկերների նկատմամբ»։
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար
Միխայիլ Գալուզինը։
«Մոսկվան
շահագրգռված է, որ հնարավորինս արագ ավարտվի մեր բարեկամների միջև բարդությունների
ներկայիս շրջանը»,- հավելել է նա։
ՌԴ ԱԳ փոխնախարարը Երևանին և Մինսկին կոչ է
արել նայել հորիզոնից այն կողմ. «Գիտակցել պահի կարևորությունը, երբ ի հայտ են
գալիս նոր աշխարհակարգի ուրվագծերը, որի կառուցման մեջ կցանկանայինք տեսնել ոչ
միայն Մինսկին, այլև Երևանին»։